Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենական մեծ պատերազմի մասին փաստաթղթերի առավել ամբողջական արխիվ ստեղծելու մասին: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Դաշնային ժողովում ելույթի ժամանակ։
Պուտինը հիշեցրել է, որ 2020 թվականին կնշվի Հաղթանակի 75-ամյակը․ «Մենք պարտավոր ենք պաշտպանել ճշմարտությունը Հաղթանակի մասին, հակառակ դեպքում ի՞նչ ենք պատմելու երեխաներին, եթե սուտը վարակի նման տարածվի ամբողջ աշխարհում»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Այդ նպատակով կստեղծվի արխիվային փաստաթղթերի հավաքածու, որը հասանելի կլինի ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ օտարերկրացիների համար: Պուտինը շեշտել է, որ դա Ռուսաստանի պարտքն է ապագա սերունդների առջև: