Հասարակություն 

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն /լուսանկարներ/

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ս.թ. հունվարի 12-ից մեկնարկել են Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ հոբելյանական առաջնությունները: Սերժ Սարգսյանը հետևել է առաջնությունների  ընթացքին, որոնք կեզրափակվեն հունվարի 20-ին:

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլերով:

Տղամարդկանց մրցաշարի 10 մասնակիցներից 9 գրոսմայստերներ են։Կանանց մրցաշարին ևս մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում՝ 2 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 2 վարպետ։

Հայաստանի չեմպիոնները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

 

Նույն շարքից