Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի նախագահի թեկնածուները պետք է ենթարկվեն ավելի խիստ պահանջների

Ռուսաստանի նախագահի թեկնածուները պետք է ենթարկվեն ավելի խիստ պահանջների: Այսպիսի առաջարկ է արել Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ամենամյա ուղերձի ընթացքում։

Ըստ Պուտինի, թեկնածուները Ռուսաստանում պետք է ապրեն առնվազն 25 տարի և երբեք չունենան մեկ այլ երկրի քաղաքացիություն: Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը համաձայնել է Սահմանադրությունից հեռացնել կետը, որի համաձայն նույն անձը չի կարող երկու անգամից շատ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը:

Ներկայումս նախագահի թեկնածուն կարող է լինել 35-ից ոչ ցածր տարիքի Ռուսաստանի քաղաքացի, ով երկրում բնակվել է առնվազն 10 տարի: Միևնույն ժամանակ տվյալ անձը չի կարող երկու անգամից շատ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը:

Նույն շարքից