Տեսանյութեր Հասարակություն 

Մեկ տարի հետո կունենանք բերդում նստած տաքսու վարորդներ. Գրիգորյան

Այսօր վարորդները կառավարության դիմաց բալային համակարգի դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիայի ընթացքում կառավարությունից ոչ ոք չիջավ և չբանակցեց ակցիայի մասնակիցների հետ:

Dark Ravens մոտոակումբի նախագահ Գևորգ Գրիգորյանը Analitik.am-ին ասաց, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում անգամ պատրաստ են փողոց փակել, որպեսզի վարորդների ձայնը լսելի լինի կառավարությանը:

Ինչ վերաբերում է օրենք գրողներին, ապա Գևորգ Գրիգորյանը դիտարկում ունի: Նա գտնում է, որ օրենք գրողները կամ շատ հեռու են ոլորտից, կամ էլ ոչ մեքենա ունեն, ոչ վարորդական իրավունք. «Այս օրենքին կողմ քվերակած 102 պատգամավորներից քանի՞սն են վարորդ: Մինիմում Մոզամբիկի քաղաքացի պիտի լինես, որ առաքիչից երկրորդ գիծ կանգնելու համար բալ պահես»,- ասաց նա:

Այն հարցին,  թե ինչ կլինի մեկ տարի անց, եթե բալային համակարգը չվերանայեն, Գրիգորյանն ասաց, որ շատ մարդ կմնա առանց օրվա հացի փողի, իսկ մարդիկ տուն են պահում: «Մեկ տարի հետո կունենանք բերդում նստած տաքսու վարորդներ»,- ասաց Գրիգորյանը:

Նույն շարքից