Քաղաքական Միջազգային 

Կադիրովը ժամանակավորապես կդադարի կատարել Չեչնիայի նախագահի պարտականությունները

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը իր ժամանակավոր անաշխատունակության պատճառով հունվարի 13-ից երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին: Այս մասին հայտնել է Չեչնիայի կառավարության պաշտոնական կայքը:

«Չեչնիայի Հանրապետւթյան Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ իմ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում 2020-ի հունվարի 13-ից Չեչնիայի հանրապետության նախագահի պարտականությունները հանձնում եմ վարչապետ Մուսլիմ Խուչիևին»,- հաղորդվում է փաստաթղթում, որը ստորագրվել է հունվարի 13-ին:

Նույն շարքից