Քաղաքական Միջազգային 

Պուտինը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 83-րդ հոդվածի Գ կետի և 117-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ որոշում եմ հայտարարել Ռուսաստանի Դաշնության կառավարության հրաժարականի մասին», - ասվում է հաղորդման մեջ:

Կառավարությունը կկատարի իր պարտականությունները մինչև նոր կառավարության կազմի ձևավորումը:

Նույն շարքից