Քաղաքական Միջազգային 

Հայտնի են Պուտինի՝ կառավարությունից դժգոհ լինելու պատճառները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևի կառավարությունից դժգոհ է եղել՝ կապված ազգային ծրագրերի իրականացման հետ: Այս մասին հայտնել է  Forbes ամսագիրը:

Ըստ ամսագրի՝ նախորդ տարվա վերջին Պուտինը և Մեդվեդևը քննարկել են այդ թեման, և Պուտինը տեղեկություն է ստացել, որ ազգային ծրագրերը չեն օգնում հասնելու ազգային նպատակներին: «Դա արժանացել է Պուտինի կողմից էմոցիոնալ արձագանքի», - նշված է ամսագրում:

Հայտնի է նաև, որ Պուտինն անձամբ է որոշում կայացրել կառավարության հրաժարականի մասին:

Նույն շարքից