Հասարակություն 

Ռուսաստանի ապագա վարչապետը կիսով չափ հայ է ու ունի ազդեցիկ հայ ընկեր

Ինչպես արդեն հայտնել ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  առաջարկել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխաիլ Միշուստինին դառնալ ՌԴ նոր վարչապետ:

Հայ հասարակությանը թերևս կհետաքրքրի այն, որ Միշուստինը կիսով չափ հայ է: Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է Միջազգային համակարգչային ակումբում՝ ակումբի հիմնադիր իր ընկեր Լևոն Ադմիլյանի ղեկավարությամբ: Նրա ոչ պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ ՌԴ ապագա վարչապետը լուրջ հաջողությունների է հասել նշյալ ակումբում, իսկ Լևոն Ադմիլյանի հետ ընկերությունը սկսվել է իր արմատների շնորհիվ. Միշուստինը կիսով չափ հայ է:

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ հրաժարական ներկայացրեց այսօր՝ հունվարի 15-ին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից