Հունվարի 15-ին, ժամը 17:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի Այգեգործական թիվ 2 տան հետնամասում՝ ջրանցքում, մոտ երեք օր է շուն է ընկել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել ջրանցքից (մոտ 2.5 մ) շանը և հանձնել տիրոջը: