Բրյանսկի շրջանի բնակչուհին պահանջել է ազատել աշխատանքից ուսուցչուհուն նրա սեռական կողմնորոշման համար: Բնակչուհին քննադատել է ուսուցչուհուն՝ սոցցանցերում կատարած հրապարակումներից ելնելով:
Հայտնի է, որ ռուսաց լեզվի ուսուցչուհին ինսթագրամյան իր էջում նկար է հրապարակել այլ կնոջ հետ և գրառել. «Ի՞նչը կարող է լավագույն նվեր լինել հարաբերությունների տարելիցի առթիվ»: Աշակերտների ծնողները քննադատել են ուսուցչուհուն՝ նշելով, որ նա ունակ չէ ինչ-որ բան սովորեցնելու իրենց երեխաներին:
Հայտնի է նաև, որ դպրոցի տնօրենը խոստացել է մանկավարժին հեռացնել աշխատանքից: