Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ոչ մի ողբերգական բան չի տեսնում ՌԴ կառավարության հրաժարական տալու մեջ: Ըստ նրա՝ շատ երկրներում կառավարության կազմը փոխվում է երկու տարին մեկ:
«Դա սովորական գործընթաց է, և այստեղ չկա ոչ մի տխուր, աղետալի, ողբերգական բան: Կառավարությունն աշխատում է, հրաժարական տալիս, ձևավորվում է ուրիշը: Նախարարները պարբերաբար փոխվում են, մարզպետները փոխվում են», - ասել է Ժիրինովսկին "Дума.тв" հեռուստաալիքի եթերում:
Ժիրինովսկին նաև վստահություն է հայտնել, որ նոր կառավարությունն ավելի լավ կաշխատի, քան Մեդվեդևի կառավարությունը: