Սահմանագծին իրավիճակը վերահսկելի է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սերյան Օհանյանը: Խոսելով այս պահին սահմանին տիրող իրավիճակից, նախարարը մասնավորապես նշեց, որ թեկուզ լարված իրավիճակին, ՀՀ սահմանային ու ԼՂՀ պաշտպանական բանակի զորամիավորումները միանգամայն ի զորու են արժանի հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգությանը:
Ըստ Սերյան Օհանյանի,2014թ.-ի իրադարձությունները ապացույցն են այն բանի, որ մեր զորամիավորումները ցանկացած իրավիճակում կարող են սառնասիրտ որոշումներ կայացնել , իրականացնել ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ կանխարգելիչ գործողություններ: