Համացանցում բուռն քննարկումների է արժանացել Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբի 30-ամյա հարձակվող Ֆյոդոր Սմոլովի՝ Բորիս ելցինի 17-ամյա թոռնուհու հետ ամուսնության մասին լուրը:
Հայտնի է, որ Սմոլովը Մարիա Յումաշևայի հետ հանդիպում է արդեն մեկ տարի: Նրանք ծրագրում են ամուսնանալ հաջորդ տարի և հարսանեկան արարողությունն անցկացնել Կարիբյան կղզիներում, որտեղ միասին նշել են Ամանորը: