Հասարակություն 

Անհայտ անձը կրակ է բացել Ռուսաստանի դատարանում․ Կա զոհ և տուժած

Անհայտ անձը կրակ է բացել Նովոկուզնեցկի դատարանի շենքում: Այս մասին հաղորդվել է Կեմերովոյի շրջանի Քննչական կոմիտեից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Զինված տղամարդը ներխուժել է դատարան, կրակել ինչ-որ մեկի վրա»,-հայտնել են գերատեսչությունից:

Արդյունքում՝ զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել, հայտնում են Կեմերովոյի մարզի բժշկական կենտրոնից: Մահացածը դատական կարգադրիչ էր, նա մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։

Այս պահին հրաձիգը բերման է ենթարկվել։

Նույն շարքից