Թաիլանդի Բանգկոկ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդու, ով ենթադրաբար, իր սիրելի աղջկան տեսել է մեկ այլ տղամարդու հետ և նռնակ նետել նրա տան վրա: Այս մասին հայտնում է AsiaOne տեղեկատվական պորտալը:
Ըստ ականատեսների մոտոցիկլետը կանգ է առել շենքի մոտ և երրորդ հարկի բաց պատուհանից ներս նետել նռնակը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները․ տեղում հայտնաբերվել է M26 տեսակի նռնակ: Պայթուցիկ սարքը չի աշխատել: