Հայաստան 

Հնարավորություն ենք տալիս ծնողներին` տեսնելու, թե ինչ պայմաներում են ծառայում իրենց զավակները. Տարոն Մարգարյան

«Հնարավորություն ենք տալիս ծնողներին տեսնելու, թե ինչ պայմաներում են ծառայում իրենց զավակները». Տարոն Մարգարյան

 

Դեկտեմբերի 5-ի երեկոյան իրենց զավակներին տեսակցության մեկնեցին Ստեփանակերտում, Հադրութում, Կապանում և Մեղրիում ծառայող զինծառայողների շուրջ 700 ծնողներ: Նրանց բարի երթ մաղթեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Մենք հնարավորություն ենք տալիս ծնողներին այցելելու իրենց որդիներին, տեսնելու թե ինչ պայմաններում են ծառայում և այս մեծ օրն անցկացնելու իրենց հետ:Եթե համեմատություն անցկացնենք 2013-ի և 2014 թթ.-ի միջև , ապա պետք է նշել, որ զորամաս այցելող ծնողների թիվը կրկնապատկվել է. 2013-ին`շուրջ 950 ծնող, 2014-ին`շուրջ 1950 »,-ասաց քաղաքապետը` հավելելով, որ ԼՂՀ ՊԲ նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի կազմակերպվել են նաև Երևանից զորակոչված զինծառայողների մայրաքաղաք այցեր:


Այսօր, դեկտեմբերի 6-ին` Գորիս, Սիսիան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Մեհրաբ և Քարվաճառ ուղղություններով կմեկնեն ևս 250 ծնող` տեղեում հանդիպելու իրենց զավակներին և ծանոթանալու նրանց ծառայության և կենցաղային պայմաններին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ աջակցությամբ 2013 թվականից մեկնարկած սոցիալական նշանակության այս ծրագիրն արդեն դարձել է ավանդական և տարեկան առնվազն երկու անգամ զինծառայողների ծնողներին հնարավորություն է ընձեռվում այցելել զորամասեր:



Հավելենք` ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013թ. հունվարի 28-ին` Հայոց բանակի օրվա կապակցությամբ և, հաշվի առնելով հանրության շրջանում ծրագրի պահանջվածությունը, այդուհետ դարձել է պարբերական:


 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից