«Ինչպես խաբել նախագահին» YouTube ալիքում ձայնագրություն է հրապարակվել, որում Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը քննադատում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Լենտան։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլին, Ուկրաինայի ազգային անվտանգության ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռոժկովան, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև Ուկրաինայի ֆինանսների նախարար Օլգա Մարկարովան: