Քաղաքական Միջազգային 

15 րոպեի ընթացքում ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Ռուսաստանը

ԱՄՆ-ի տեխնոլոգիական և տնտեսական առավելությունը կարող է իրականացվել տիեզերքում, որի ռազմականացումը հուսալի միջոց է Ռուսաստանի և Չինաստանի միջուկային ներուժն արժեզրկելու համար։ Այս մասին հայտարարել է Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն, փորձագետ Կոնստանտին Մակիենկոն, փոխանցում է Լենտան։

«Համոզված եմ՝ եթե 30 տարվա ընթացքում ԱՄՆ-ում տեղի չունենա տնտեսական փլուզում, նրանք կկարողանան ստեղծել և ուղեծիր դուրս բերել գերձայնային միջուկային զենքի տասնյակ հարթակներ, որոնք կախված կլինեն հակառակորդի տարածքում և 15 րոպեի ընթացքում կկարողանան ոչնչացնել այն»,-ասել է Մակիենկոն:

Նրա խոսքերով, «Ռուսաստանը միայնակ չի կարող դիմակայել ԱՄՆ-ին, չնայած, հավանաբար, երկիրը դեռևս շատ երկար ժամանակ ի վիճակի կլինի շատ նկատելի վնաս հասցնել ԱՄՆ-ին»:

Նույն շարքից