Հայաստան 

Խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է մշակեն Ադրբեջանը, Ղարաբաղը և Հայաստանը միասին. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա։ Դա է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին: «Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման և Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու բանակցություններն առաջ տանելու նպատակով։ Ադրբեջանն իր սադրիչ հայտարարարություններով, իր գործողություններով, չի նպաստում այդպիսի պայմանների ստեղծմանը, տրամագծորեն հակառակն է անում: Այս շրջանում առաջին հերթին ջանքերը պետք է ուղղվեն բանակցությունների համար համապատասխան, գոնե մինիմալ պայմանների ապահովմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:



Նախարարը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի  ղեկավարների հինգ հայտարարությունների մեջ նշվում է, որ պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսել համապարփակ խաղաղության պայմանագիր պատրաստել: Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը:  

Նույն շարքից