Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսնակ Ալվի Քարիմովան պարզաբանել է վերջինիս ժամանակավոր անաշխատունակությունը:
Հանրապետության ղեկավարի ներկայացուցչի խոսքերով, Կադիրովը բուժման կուրս է նանցնում, որը պահանջում է բժշկական պրոցեդուրաներ:
Քարիմովայի խոսքերով, հանրապետության սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի լիազորությունների կատարումը ժամանակավորապես դնել կառավարության ղեկավարի վրա, եթե նախագահը անաշխատունակ է կամ գտնվում է արձակուրդի մեջ: