Վերջին մեկ տարվա մեջ ես արդեն 100-րդ անգամ այցելում եմ իրավապահներին, Արաբկիրի քննչական բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը. «Սորոսականները տարբեր կեղծ ու սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ, սակայն այդ դիմումներին որևիցե ընթացք չի տրվում, քանի որ դրանք սուտ ու կեղծ են: Սա 100-րդ հոբելյանական այցելությունս է»:
Մալյանը նշեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանությունից է միայն մի քիչ նեղացած. «Նրանք իրենց շատ պասիվ են պահում: Ես հիշում եմ, որ առաջին 15 այցելություններս այդ բաժին էին, սակայն ընթացքում նրանք մրցակցությունից դուրս մնացին ու Արաբկիրն առաջ ընկավ»:
Մալյանը չգիտի, թե ինչին է վերաբերում հերթական դիմումը. «Այն սորոսականը, ում կեղծ ցուցմունքի արդյունքում ես 100-րդ անգամ այցելում եմ ոստիկանություն, կնվիրեմ իմ ստորագրությամբ իմ հեղինակած «Սոդոմի փիառ» գիրքը: Նաև ծաղկեփունջ եմ պատրաստել քննիչի համար, որովհետև վերջին շրջանում հյոգեբանական կապվածություն ձեռք բերեցի իրավապահների հետ: Ես իմացա, որ քննիչը կին է, դսրա համար որոշել եմ ներկայանալ ծաղկեփնջով»:
Մալյանը «սորոսականներին» մաղթեց երազանքների իրականացում. «Ես կարծում եմ, որ այս տարվա ընթացքում նրանց հարցերը կլուծենք ավելի կոշտ մեթոդներով, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն նրանց շառերի ու սուտ մատնությունների պատճառով իրենց գործերը թողնեն ու ներկայանան իրավապահ մարմիններ: Ես սկսել եմ պրոցեսից հաճույք ստանալ, ինչը շատ վտանգավոր է սորոսականների համար: Ես սկսել եմ գերագույն հաճույք ստանալ սորոսականներին նսեմացնելուց ու ստորացնելուց, ինչը շատ վտանգավոր է»:
Մալյանը մի քանի անգամ նշեց, որ չգիտի, թե ինչին է վերաբերում հերթական դիմումն ու ինչու են իրեն կրկին կանչել. «Ամեն դեպքում սորոսականները շատ կանխատեսելի են: Օրինակ անցած տարի ուղիղ այս օրն ամեն ինչը սկսվեց, երբ մարդասպան Մհեր Ենոքյանի կինը կեղծ ինքնասպանության ցանկություն բեմադրեց և սկսեց դիմումներ ուղղել Մալաթիայի ոստիկանություն: Նրանք ամոթ չունեն, պատրաստ են կանգնել, անամոթաբար նայել մարդկանց երեսին, ստել, կեղծել, փորձել նորմալ մարդկանց բանտարկել, մարդասապան ահաբեկիչներին դուրս հանել ու հերոսացնել: Նրանք չունեն սկզբունքներ ու բարոյական նորմեր, ամեն ինչի ընդունակ մարդիկ են: Ես մարտահրավերն ընդունում եմ: Ինձ սա հաճույք է պատճառում, իսկ տրամադրությունս շատ բարձր է»: