Քաղաքական Միջազգային Բարի օր 

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Ռուսաստանի կառավարության հրաժարականը

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը մեկնաբանել է ՌԴ կառավարության հրաժարականը:

«Կարող եմ ասել, որ մենք ՌԴ քաղաքացիների կողքին են»,-ասել է նա:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն այդ ամենը կախված է ռուսական իշխանություններից:

«Մենք հույս ունենք, որ անկախ նրանից, թե ով Ռուսաստանում կլինի իշխանության ղեկին, այնտեղ նկատի կունենան մեր ցանկությունները՝ կապված արտաքին քաղաքականության հարցում փոփոխությունների հետ»,-հավելել է պետդեպի ներկայացուցիչը:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ կառավարության հրաժարականը:

Նույն շարքից