ՌԴ ապագա վարչապետ Միխայել Միշուստինը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում նշանակվելու դեպքում փոփոխություններ է անելու կառավարության կազմում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միշուստինն ասել է, որ կառավարությունում փոփոխություններ են լինելու: Սակայն նա կոնկրետ որևէ բան չի ասել»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հավելենք, որ վերոնշյալ հայտարարությունը Միշուստինն արել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: