Հայաստան Տեսանյութեր Քաղաքական 

Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ, իսկ այն մարդիկ, ովքեր աշխատունակ են, նրանց պետք է քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան՝ չաշխատել: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, առաջարկվող համակարգը շատ բարդ է, դեռ նախնական է, պետք է քննարկվի. «Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան մարդկանց կրթական կարիքները: Միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց որոշակի գումար վճարենք: Պետք է ճշգրտենք, այնպիսի օգնություն տրամադրենք, որպեսզի մարդիկ կարողանան կրթություն, հմտություններ ստանալ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատանքային քննարկումներին զուգընթաց պետք է նաև հանրային քննարկումներ սկսել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում:

Նույն շարքից