Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1673-Ա որոշման մեջ «Վաչե Տերտերյանին» բառերը փոխարինել «Կարեն Իսախանյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1476-Ա որոշման մեջ «նախարար Սուրեն Պապիկյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Նույն շարքից