Չեչնիայի խորհրդարանի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը հայտնել է, որ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն արձակուրդ է վերցրել առողջական փոքրիկ խնդիրների պատճառով:
«Երբեմն սովորական մրսածությունը կամ գրիպը կարող են ստիպել շրջանի ղեկավարին ժամանակավորապես թողնել պաշտոնը»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նման դեպքերում ղեկավարումն իրականացնում է կառավարության ղեկավարը:
Սարալիևը նշել է, որ ձեռնարկված միջոցները պարտադրված են, սակայն ամբողջությամբ համապատասխանում է օրենքին:
Պատգամավորը նաև հայտնել է, որ Կադիրովը շարունակում է հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում Չեչնիայում, կայացնում է որոշումներ: