Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանում կա առնվազն երկու հեռուստաընկերություն, որոնց լոգոյի փոխարեն կարող ենք գրել «Կոռուպցիա». Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

 

Մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային, որտեղ մենք ունենք որոշակի մենաշնորհային դիրք: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները և հենց այդ վարկանիշերի համաձայն են բաժանում գոյացած գումարները. «Ըստ էության ավտոմատացված մեխանիզմ է և, ըստ էության, այս համակարգը մոնոպոլիզացված է:

Եթե ենթադրենք իրավիճակ, որ կա փոխկապակցություն գործող հեռուստաընկերությունների, վարկանիշ չափող ընկերության ու գումար բաշխող ընկերության միջև, կարող ենք արձանագրել, որ երկրում կա ինֆորմացիոն հոսքերը հսկելու հստակ գործառույթ:

Պետք չէ թաքցնել, մենք գիտենք, որ այդ գործառույթը կա ու այն գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց վերահսկողության ներքո: Մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք արձագանքը:

Մեր երկրում ՀԿ-ներն ու լրատվամիջոցները պետք է թափանցիկ լինեն՝ սկսած իրական սեփականատերերի մասին տեղեկություններից: Հայաստանում այսօր նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարող ենք գրել կոռուպցիա կամ «Կոռուպցիա գրուպ»»:

Փաշինյանի խոսքերով, այդպիսի հեռուստաընկերությունները թույլ են տալիս բացահայտել հիմնական կոռուպցիոներների շրջանակը, ինչպես նաև դրանց մետաստազների և հեշտացնում է պայքարը կոռուպցիայի դեմ. «Բացի դրանից, այն լրատվական պատերազմը, որը վարվում է մեր կառավարության ու ժողովրդի դեմ, մեզ օգնում է, որ մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք»։

 

 

Նույն շարքից