Հասարակություն 

Հիմա ո՞վ ա բռնել ձեր սիրեցյալ վարչապետի ձեռքը՝ կարգավորելու մեր կյանքը. պատգամավոր

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է. «Ամեն ելույթիս տակ մի քանի անապագա երկոտանի կեղծ էջից սկսում են վիրավորել ինձ:

Լավ, հլը մի հարց տամ էտ տնայնագործ վիպասաններին:

Հիմա ո՞վ ա բռնել ձեր սիրեցյալ վարչապետի ձեռքը՝ կարգավորելու մեր կյանքը:

Որևէ խոչընդոտ այլևս չկա: Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն, միահեծան կառավարություն...

Այ ապաշնորհ պոետներ, դուք էլի նույն վիճակում եք, վախվորած ու տկար: Բա ինչի՞ չի փոխվում ձեր կյանքը...»:

Նույն շարքից