Հատկապես Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներից հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ փոքր խմբով շարժվում են դեպի «Նաիրի» ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է ԱԺ նախկին պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց գեներալի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին:
Աբրահամյանի խոսքերով, իրենք գնում են ԲԿ՝ համոզվելու համար, որ Գրիգորյանի վիճակն իրոք այնքան ծանր է, որքան ասվում է. «Եթե նա այդքան խիստ առողջական խնդիրներ ունի, ուրեմն չպետք է դուրս գրվի: Եթե նման բան կա, պետք չէ որևէ քայլ ձեռնարկել: Իսկ եթե պարզվի, որ Գրիգորյանը պետք է դուրս գրվի, գնա տուն, ապա այդ տարբերակն ընդունելի չէ»: