Այսօր ՀՀ ԱԺ-ում կազմակերպվել են լսումներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, որին մասնակցում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԵՊՀ դասախոսներ, միջազգային իրավունքի փորձագետներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ:
ԱԺ-ում է նաև Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության պատվիրակությունը` Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի ղեկավարությամբ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965-ից, երբ Ուրուգվայը առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: