Արքայազն Հարին թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո առաջին անգամ տեսաուղերձ է հղել: Այն հայտնվել է վերջինիս Instagram-ի պաշտոնական էջում։
https://www.instagram.com/p/B7WYInoFE-q/
Տեսանյութի սկզբում ցուցադրվել են անցած տարիների «Invictus Games» մրցումների կադրերը: Այնուհետև արքայազն Հարին հայտարարել է, որ 2020 թվականին մրցույթը կանցկացվի Հաագայում (Նիդեռլանդներ), իսկ 2022 թվականին՝ գերմանական Դյուսելդորֆում:
«Պատմությունը շարունակվում է»,-ասել է արքայազնը: