Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինն ուղնուծուծով «государственник» է. Իսկ ի՞նչ է դա ենթադրում

analitik.am

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է. «Պուտինն ուղնուծուծով «государственник» է: Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտին հեղինակությանը: Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները:

Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ: Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այլ խնդիրներից զատ, նաև լուծում է նրա կշռի և գնահատանքի հարցը:

Ի դեպ, այս առումով նաև Ջորջ Բուշն է ասում, որ «նախկին նախագահի կողմից իր իրավահաջորդների քննադատությունը չի ծառայում նախագահի ինստիտուտի և պետության շահերին»: Պուտինը իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել: Գործով` միգուցե, խոսքով` երբեք»:

Նույն շարքից