Կրասնոյարսկի երկրամասում 7-րդ դասարանի աղջիկը հղիացել է 10-ամյա տղայից: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Հրապարակման համաձայն՝ երեխաները սովորում են տարբեր դպրոցներում․ աղջիկը 7-րդ դասարանում, իսկ տղան՝ 4-րդ: Աղջիկը գտնվում է հղիության 7-րդ շաբաթում, հայտնել է «Комсомольская правда»-ի աղբյուրը։
Նշվում է, որ ոստիկանությունը տեղյակ է կատարվածի մասին․ իրականացվում են ստուգումներ: