ԱՄՆ-ում կինն ամբողջովին մերկ շրջել է օդանավակայանում: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Star-ը, փոխանցում է Լենտան։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է անհայտ կինը շրջում շենքի միջանցքով, ուղևորների առջև հանում է ներքնազգեստը և գցում այն հատակին՝ շարունակելով քայլել: Կադրերի ետևում բարձր ձայներ են հնչել․ «Նա իրեն լավ չի զգում»,-ասել է ականատեսներից մեկը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի օդանավակայանում՝ հունվարի 13-ին: Հրապարակման համաձայն, կնոջը բերման են ենթարկել: Ենթադրվում է, որ նրան կուղարկեն հոգեբուժական փորձաքննություն: