ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՔՊ գրասենյակում է: Լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հարցին՝ ինչ քննարկումներ են լինելու և արդյո՞ք դրանք վերաբերելու են Ռուսաստանում կառավարության փոփոխությանը, նշեց, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրում. «Այս անգամ ինձ Իմ քայլն է հրավիրել քննարկման, ես ուրախությամբ ընդունել եմ: Մեր քննարկման թեմաները բավական լայն են ու վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին և այն գործողություններին, որոնք արվում են արտաքին բլոկում»:
Մնացականյանը խոսեց նաև առաջիկայում Էլմար Մամեդյարովի հետ հնարավոր հանդիպման մասին՝ հայտարարելով, որ բանակցային գործընթացը շարունակական է. «Մենք բանակցություններից երբեք չենք խուսափել»:
Մնացականյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում ԱԳ նախարարների մակարդակով բավարար թվով հանդիպումներ են եղել. «Վարչապետը պաշտոնապես հանդիպել է մարտին, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Գործընթացը շարունակվում է: Իսկ հերթական հանդիպման մասին հայտարարում ենք վերջնական պայմանավորվածությունից հետո»:
«Փաշինյան-Ալիև հանդիպման մասին վաղ է խոսել»,-հավելեց նախարարը: