Այսօր «Հանուն գալիք Հայաստանի» ֆեյսբուքյան օգտատերը գործարար Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ գրառում էր կատարել: Գրառման մեջ նշվում է. «Այսօր նախկին օլիգարխ ու ներկայումս ամենագործարար Սամվել Ալեքսանյանը նվերներով գնացել էր Երևանի քաղաքապետարան ու պաշտոնյաների կաբինետներով ընկած դռնեդուռ բաժանում էր նվերներ՝ մեկին մեծ, մեկին փոքր, ամեն մեկին երևի իր ծառայությունների կամ կախվածության չափով։ Ամանորյա նվերների շարքը քաղաքապետարանում դեռ շարունակվում է։ Լավ են ապրում էլի մարդիկ»։
Analitik.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը, նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ես չեմ պատրաստվում ֆեյք օգտատիրոջ տարածած բամբասանքը մեկնաբանել»:
Գոհար Ստեփանյան