Ինչ-որ հատուկ բան տեղի չի ունեցել, ուղղակի ընթացիկ քննարկում է: ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իմ քայլի միջև հանդիպումից առաջ հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ կարևորելով ԱԺ-կառավարություն կապը:
Մակունցը չգիտի՝ արդյո՞ք քննարկումներ կլինեն Ռուսաստանի կառավարության հրաժարականի մասին, թե՝ ոչ. «Ենթադրում եմ, որ հարց կլինի, միգուցե նախարարն անդրադառնա: Այս մասով հատուկ օրակարգ չկա: Եթե այդ թեմային անդրադառնանք, կտեղեկացնեմ»:
Հարցին, թե որքանով ՌԴ կառավարության հրաժարականը կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, Մակունցը նշել է, որ դրանք իրա հետ կապ չունեն:
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ Իմ քայլում քննարկումներ չեն եղել: