Հասարակություն 

Մահացել է հոլիվուդյան գերաստղ Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի հայրը

75 տարեկան հասակում մահացել է Դուեյն Ջոնսի հայրը՝ Ռոկկի Ջոնսոնը: Այս մասին հայտնում են World Wrestling Entertainment ընկերության թվիթերյան էջից:

Նախնական տեղեկություններով, հոլիվուդյան գերաստղի հայրը մրսածություն է ունեցել, սակայն հրաժարվել է դիմել բժիշկների օգնությանը: Երեք օր անց նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է ու նա մահացել է:

Ռոկկի Ջոնսոնը 16 տարեկանից զբաղվել է ռեսթլինգով: 70-ականների կեսերին նա դարձել է National Wrestling Alliance-ի չեմպիոն, իսկ արդեն 1980-ականներին հասել հայտնիության գագաթնակետին՝ հանդես գալով World Wrestling Entertainment-ում: Սպորտից հեռանալուց հետո նա օգնել է որդուն կառուցել ռեսթլերի կարիերա:

 

Նույն շարքից