Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
Հարցին, թե ծնողները պատմում են, որ հենց ծննդատներում է տեղի ունեցել որդեգրումների գործընթացը, Ռազմիկ Աբրահամյանը պատասխանեց.
«Ծնողները շատ բան են պատմում։ Նրանք սուտ ու սխալ, կեղծ, հավաքածու անդամներ են։ Ծննդատները ոչ մի առնչություն չունեն»։
Մյուս հարցին, թե հերքո՞ւմ է, որ երեխաների առքուվաճառքով է զբաղվել, Ռազմիկ Աբրահամյանը պատասխանեց. «Խնդրում եմ ավելորդ հարցեր չտաք»։