Քաղաքական 

Հաջորդը ոստիկանապետի պաշտոնակատարն է

Առաջիկայում Իմ քայլը հանդիպում է ունենալու ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Քանի որ հանդիպման օրվա մասին վերջնական որոշում չկա, Մակունցը որևէ ամսաթիվ չնշեց, սակայն ասաց, որ կփորձեն հանդիպումը կազմակերպել այս ամիս:

Ինչ վերաբերում է Մնացականյանի հետ այսօրվա հանդիպմանը, Մակունցն այն արդյունավետ է համարել:

ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավարի խոսքերով, նման հանդիպումները թույլ են տալիս քննարկել կուտակված հարցերը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես կարելի է, խորհրդարանական դիվանագիտությունն օգտագորրծելով, հասնել ավելի լավ արդյունքների:

 

Նույն շարքից