Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է Յարոսլավլում բանտարկյալներին ծեծի ենթարկելու տեսանյութը

Համացանցում հայտնվել է Յարոսլավլի ИК-1 քրեակատարողական հիմնարկում  բանտարկյալներին ծեծի ենթարկելու տեսանյութը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Հանրային դատավճիռ» հիմնադրամի YouTube ալիքում։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի վերջին։ Կադրերում երևում է, թե ինչպես են աշխատակիցները հարվածում հիմնարկ տեղափոխված բանտարկյալներին: Հափշտակության գործով դատապարտված Խասդին Մուրտազալիևին հարվածել են գլխի և մարմնի տարբեր հատվածներում։

Նշվում է նաև, որ քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի տեսուչ Մաքսիմ Յաբլոկովը, ով բանտարկյալներին ծեծի ենթարկելու հրաման է տվել, կալանքի տակ է: Նա ընդունել է իր մեղքը։

Նույն շարքից