Գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանի նոր վարչապետի մայրը հայ է, իսկ նրա ազգանունն ունի հայկական արմատներ /մանրամասներ/

analitik.am

Ռուսական Woman.ru պարբերականը հոդված է հրապարակել ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի մասին: Պարբերականը գրում է, որ Միշուստինը ծնվել է 1966 թվականին, Մոսկվայում, մորական կողմից ունի հայկական արմատներ:

Նշվում է, որ մայրական կողմից Միշուստինի արմատները հայկական փոքրիկ գյուղից են, որի անունից էլ ծագում է Միշուստինի ազգանունը:

«Միշուստինը մորական կողմից հայ է: Նրա արմատները սերում են Մեղրաձոր (նախկինում՝ Թայչարուխ) գյուղից: Այն հայերեն թարգմանվում է «միչուստ»: Ամենայն հավանականությամբ, Միշուստինի նախնիները «չ» տառը փոխարինել են «շ»-ով»,-գրում է պարբերականը:

Միխայիլ Միշուստինը ՌԴ վարչապետ նշանակվեց այսօր:

 

Նույն շարքից