Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ամփոփել է 8 տարվա աշխատանքի արդյունքները՝ որպես կառավարության ղեկավար: Այս մասին վերջինս գրել է Վկոնտակտե-ի իր էջում։
Մեդվեդևը, ումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակեց երկրի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին և ողջ կազմին՝ կատարած աշխատանքի համար․ «Երբեմն դա շատ դժվար էր: Բայց մենք գտանք լուծումներ, որոնք օգնեցին մեր երկրին առաջ ընթանալ և զարգանալ: Միշտ գործել ենք մարդկանց շահերից ելնելով»,-ասել է քաղաքական գործիչը:
Նախկին վարչապետի խոսքով՝ այս ընթացքում շատ բան է կատարվել: Այնուամենայնիվ, նրա կարծիքով նախագահի կողմից սահմանված նոր խնդիրները պահանջում են նոր մոտեցումներ: Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ Միխայիլ Միշուստինի նոր կառավարությունը կկարողանա հաղթահարել դա: