Շախ Փեխլեվիի օրինական ժառանգորդը՝ արքայազն Ռեզան, իրանցիներին կոչ է արել փոխել ռեժիմը: Այս մասին վերջինս հայտարարել է The National Interest-ի հետ զրույցում, փոխանցում է Լենտան։
Ըստ արքայազնի, երկրները, որոնք դեմ են մուսուլմանական իշխանությանը հանրապետությունում, պետք է օգնեն ֆինանսավորել իրանական հեղափոխությունը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ կառավարությանը շարունակել տնտեսական ճնշումը՝ «ոչնչացնելով հանրապետությունը»:
Նրա խոսքերով, Թեհրանի վրա Վաշինգտոնի ազդեցությունը ներկայումս անբավարար է: Բացի այդ, նրա կարծիքով, ԱՄՆ-ն արժանի այլընտրանք չի տրամադրել Իրանի ներկայիս ռեժիմին․ «Ես կցանկանայի պաշտպանել մարդկանց իրավունքները, որպեսզի վերջապես հաստատվի ժողովրդավարությունը»,-ասել է նա՝ շեշտելով, որ չէր ցանկանա իշխանություն վերցնել: