Տեսանյութեր Հասարակություն 

Ուշանում եմ. Նիկոլ Փաշինյանը չխոսեց քաղաքացու հետ, ով մեկ րոպե ժամանակ էր խնդրում

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության միջև հանդիպումն ավարտվեց: Վարչապետը հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Նա նաև չխոսեց քաղաքացու հետ, ով խնդրեց մեկ րոպե տրամադրել իրեն. «Կներեք եղբայր, ուշանում եմ»,-ասաց վարչապետն ու հեռացավ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ի տարբերություն վարչապետի, զրուցեց լրագրողների հետ. «Սա ընդհանուր աշխատանքային հանդիպում էր: Եվս մեկ հանդիպում եղել էր անցած տարի: Մենք արձանագրեցինք, որ հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, քանի որ հարցեր են կուտակվում»,-ասաց նա:

Նույն շարքից