Գիտություն Հասարակություն 

Թափառող կատուները սնվել են մարդկային դիերով

analitik.am

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են թափառող կատուներին, որոնք մարդկային մնացորդներով են սնվել: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Կոլորադո նահանգի հետազոտական հրաձգարանում, որտեղ կան տասնյակ չթաղված դիեր, վերահսկողության տեսախցիկնեը ֆիքսել են, թե ինչպես 2 կատու սնվում են մարդկային մնացորդներով: Կատուներից մեկը սկսել է սնվել մարդկային դիով 2017 թ.-ից սկսած և շարունակել վերադառնալ այնտեղ ամեն գիշեր: Մյուսը հայտնվել է տարածքում մի քանի ամիս անց: Ընդ որում՝ ցանկապատված տարածք կարողացել են ներխուժել նաև շները, որոնց սակայն մարդկային մնացորդները չեն հետաքրքրել:

Գիտնականները գիտական աշխատանք են գրել այս մասին, որը պատրաստվում են հրապարակել Journal of Forensic Sciences ամսագրում:

Նույն շարքից