Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանը` Գռզոն: Վերջինս վարչապետի մոտ առաջարկով է գնացել: Սուքիասյանը Աբրահամյանից խնդրել է իրեն հանձել Գործարարների և արդյունաբերողների միության նախագահի պաշտոնը: Փոխարենը Սուքիասյանն ասել է, թե ինքն այնպես կանի, որպեսզի գործարարները համախմբվեն վարչապետի շուրջը: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Սուքիասյանն ժամանակ առ ժամանակ այցելում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ավելին` գործարարն այնքան հեռուն գնաց, որ բոլորի համար անսպասելի հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանը մեծ բարեփոխիչ է: Եվ սա այն շրջանում, երբ Սարգսյանը «կրախի» առաջ էր կանգնեցրել ողջ տնտեսությունը, և նրա հեռացման պահանջն էին դրել անգամ այն մարդիկ, որոնք տևական ժամանակ զբաղված էին Սարգսյանի լոբբինգով: Փաստորեն Սուքիասյանի պաշտոնի փնտրտուքները շարունակվում են: Չի բացառվում, որ իշխանությունն այս անգամ կարևորի Սուքիասյանին և նրան նշանակի Գործարարների և արդյունաբերողների միության նախագահ: Այդ պաշտոնում հիմա աշխատում է Արսեն Ղազարյանը:
Սկզբնաղբյուրը ` Newsbook.am