Հայաստան Քաղաքական 

Պետական կառավարման համակարգում իմ փորձն ավելի շատ է, քան վարչապետինն ու կառավարության անդամների գերակշիռ մեծամասնությանը. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետական կառավարման համակարգում իմ փորձն ավելի շատ է, քան վարչապետինն ու կառավարության անդամների գերակշիռ մեծամասնությանը: Սա նշանակում է, որ պետական կառավարման ոլորտը ես շատ ավելի լավ գիտեմ, քան նրանք:

Վստահեցնում եմ, որ այն դեպքում, երբ պետական համակարգը վերից մինչև վար դիմադրում են վարչապետի ու նախարարների ծրագրերին, ապա նրանք միայնակ (կամ այդ խմբով) չեն կարող կոտրել այդ դիմադրությունը: Պետական համակարգում երկար աշխատող մարդիկ դա հրաշալի գիտեն:

Ավելին, վարչապետը պնդում է, որ կառավարման համակարգի առողջացման համար անգամ այդպիսի շանս չկա (չկան մարդիկ մեր երկրում, որ կարող են զբաղեցնել թափուր հաստիքները):

Կառավարությունը խոստանում է, որ մենք լավ ենք ապրելու, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է:

Չեմ հավատում այդ խոստմանը, քանի որ անհնար է պետական համակարգ չունենալով զարգացնել պետությունը և ապահովել մարդկանց լավ ապրելը:

«Մենք» հաղորդաշարում խոսել ենք՝ գեներալ Վանեցյանից, ՍԴ դեմ իրականացվող գործողություններից, Մանվել Գրիգորյանից և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին»:

Նույն շարքից