Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Աներձագին ԱրմՆյուսի հրավերն ընդունելու եւ եթեր գնալու թույլտվություն տվողին անհապաղ պետք է հրավիրել ԱԱԾ։
Այս քայլի պատասխանատուները նպատակ են ունեցել վարկաբեկել մեր սիրելի վարչապետի մերձընտանեկան շրջապատը, արատավորել նրա բարի համբավը, քաղաքական թիմի բարձր ինտելեկտուալ նշաձողը հավասարեցնել պլինտուսին՝ չվերականգնվող վնաս հասցնելով Հայաստանի ազգային շահերին եւ ոսկեզօծ զուգարաններով տարածաշրջանային առաջատար դառնալու մեր դարավոր իղձերին»: