Բրիտանական The Guardian հրատարակությունը հոդված է հրապարակել իրանահայ երգիչ Անդիի մասին, որի անունով աստղ կհայտնվի Հոլիվուդի Փառքի ծառուղում: Աստղի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին:
63-ամյա երգիչը, որը մի ժամանակ ոչինչ չունենալով Իրանից տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել կիթառ նվագել գիշերային ակումբներում, որպեսզի կարղանա վճարել բնակարանի վարձը, այժմ համաշխարհային ճանաչում ունի:
«Հուսով եմ, որ այս հոլլիվուդյան աստղը դռներ կբացի: Շատ դժվար է լինել իրան-ամերիկյան արտիստ, քանի որ ինչ անում եմ, անում եմ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար: Ցավոք սրտի, նրանք բոլորը ինչ-որ կոնֆլիկտների մեջ են»,- ասել է երգիչը:
Նշվում է, որ Անդին առաջին իրանցին է, որն աստղ է ստանում հոլիվուդյան Փառքի ծառուղում: